Երեք օր Դիլիջանում

Ապրիլի 14-16-ի ընթացքում մենք՝ մի խումբ իններորդցիներով ունեցանք եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան ընկեր Մերիի և ընկեր Գոհարի հետ։

Շարունակել կարդալ “Երեք օր Դիլիջանում”

Наша поездка в Дом Русской Книги

22 февраля мы с Ани Аветисян и группой учеников отправились в Дом Русской Книги. Нашей целю было обсудить несколько цитат великого русского писателя Фёдора Достоевского, а именно: «Красота — страшная сила» и «Красота спасёт мир». Кроме того надо было обсудить мировоззрения героев Достоевского․

Перед тем, как преступить к нашему обсуждению, в Доме Русской Книги нам представили историю её открытия и о библиотеке.

Для нашего обсуждения нам предоставили отдельный конференц-зал. Там мы поделились своими предстовлениями о разных философских вопросах, которые поднимал Достоевский в своих произведениях. Наше обсуждение продлилось 1 час.

После обсуждения кукольник Сергей Акопян рассказал нам про коллекцию кукол из папь-маше, которые были у входа в Дом Русской Книги.

Также один из ребят — Арсен Палян сыграл для нас на скрипке Арама Хачатряна.

Լոռին, Ահնիձորը և մենք

Մեր հերթական եռօրյա ճամփորդությամբ գնացինք Լոռի։ Այս ճամփորդությանը մեր դասարանից եկողները այնքան շատ չէին, որքան լինում էին սովորաբար, և սա լավ առիթ էր, այլ դասարանների հետ ծանոթանալու։ Ճամփորդության կազմակերպիչներն էին Մերի Սարգսյանը և Գառնիկ Սահակյանը։

Օր առաջին (09.10.2021)

Առաջին օրը հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, առավոտյան՝ ժամը 8:50։ Հավաքվեցինք և ճանապարհ ընկանք։ Ճանապարհին կանգառ ունեցանք Արդվի գյուղում, որտեղից արշավեցինք դեպի Կարմիր վանք և Կիրակի մատուռ։ Ունեցանք բանահավաքչական աշխատանք՝ զրույցների, ավանդազրույցների, ազգագրական պատկերին վերաբերող նյութերի հավաքում: Նաև կանգնեցինք Ապարանում։ Ժամանեցինք Ալավերդի։

Օր երկրորդ (10.10.2021)

Երկրորդ օրը սկսեցինք վաղ առավոտյան։ Գնացինք Սանահին գյուղ։ Այցելեցինք Սանահինի վանական համալիրը։ Նաև այցելեցինք Միկոյան եղբայրների թանգարանը։ Օրը վերջացրինք թափառումներով Ալավերդիում։

Օր երրորդ (11.10.2021)

Երրորդ օրը առավոտյան շարժվեցինք դեպի Ահնիձոր։ Այցելեցինք Ահնիձորի համար 1 դպրոցը։ Քայլքով գնացինք դեպի Ահնիձորի եկեղեցի և ունեցանք թափառումներ Ահնիձորում։ Ահնիձորի շուրջ զրույց-քննարկումներ ունեցանք տեղացիների հետ։ Ծանոթացանք տեղի խոսվածքի առանձնահատկություններին։ Քննարկեցինք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները և Ահնիձորը դրանցում։ Վերադարձանք Երևան։

Տավուշում

Սեպտեմբերի 18-20-ի ընթացքում տեղի ունեցավ մեր հերթական եռօրյա ճամփորդությունը։ Այս անգամ մեր ճամփորդության պատասխանատուներն էին ընկեր Գառնիկը և ընկեր Վարդուհին։ Սա իմ երրորդ ճամփորդությունն էր ընկեր Գառնիկի հետ և առաջինը ընկեր Վարդուհու։ Ճամփորդույթունը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Ահա թե ինչպես մենք անցկացրինք այս երեք օրերը։

Օր առաջին (18.09.2021)

Առավոտյան ժամը 8:30 հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Շարժվեցինք ժամը 9:00։ Ճանապարհին ունեցանք երկու կանգառ։ Առաջին կանգառը Սևանում էր, որտեղ մենք նախաճաշեցինք։ Երկրորդը արդեն Տավուշում էր։ Ունեցանք արշավ դեպի Լաստիվեր։ Արշավը տևեց 3 ժամ և չնայած, որ ճանապարհը բավական երկար էր, այն շատ հետաքրքիր անցավ։ Դրանից հետո հյուրատուն։ Մնացած օրը անցկացրինք հյուրատանը՝ տարբեր խաղեր խաղալով։ Երեկոյան ճաշից հետո ունեցանք զբոսանք Իջևանով։

Օր երկրորդ (19.09.2021)

Երկրորդ օրը սկսեցինք այցելությամբ երկու վանքեր։ Առաջինը Մակարավանքն էր, իսկ երկրորդը՝ Մորո-Ձորո եկեղեցին։ Այդ արշավից հետո նաև այցելեցինք Իջևանի դենդրոպարկը։ Վերադարձանք հյուրատուն, ճաշեցինք, հանգստացանք և կրկին գնացինք երեկոյան զբոսանքի։

Օր երրորդ (20.09.2021)

Վերջին օրը քայլքով բարձրացանք Աղավնավանք։ Տարածքի խնամքով զբաղվեցինք։ Ճանապարհին կրկին ունեցանք կանգառ Սևանում։ Ժամը 16:00 հասանք Երևան։

Տղաներով Արատեսում

Օր առաջին (03.09.2021)

Սեպտեմբերի 3-ին, ժամը առավոտյան 8:50 մենք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի մասնակցենք ուսումնական ժամերգությանը։ Ժամերգությունից հետո մենք հավաքեցինք իրերը, տեղավորվեցինք ավտոբուսում և շարժվեցինք։ Մեր այս հերթական եռօրյա ճամփորդությանը եկել էին 17 սովորող և 3 ուսուցչուհի։ Առաջին կանգառը Հին Արենիի Գինու գործարանն էր։ Այնտեղ մեզ ներկայացրին գինու պատրաստման գործընթացը և ֆիլմի դիտում ունեցանք։ Երկրորդ կանգառը Եղեգիսն էր։ Այնտեղ մենք բարձրացանք Զորաց քարեր եկեղեցի։ Նաև կանգ առանք Արփա գետի ափին և ափի մաքրման աշխատանքներ արեցինք։ Վերջապես ժամանեցինք Արատեսի դպրական կենտրոն, տեղավորվեցինք և մնացած օրը անցկացրեցինք այնտեղ։

Օր երկրորդ (04.09.2021)

Երկրորդ օրը առավոտյան ժամը 8:00 մենք ճանապարհ ընկանք դեպի Սմբատաբերդ։ Բարձունքը հաղթահարելը տևեց 2 ժամ, իսկ իջնելը մեկ ու կես։ Սմբատաբերդում մենք շնորհավորեցինք Աշոտ Բլեյանի ծննդյան օրը և բոլոր սովորողների նոր ուսումնական տարին։ Երբ վերադարձանք Արատեսի դպրական կենտրոն, նախապատրաստեցինք այգին ծառատունկի, որը իրականացնելու էին մեզնից հետո եկողները։ Մնացած օրը անցկացրինք լի խաղերով և ուրախությամբ։

Օր երրորդ (05.09.2021)

Երրորդ օրը արթնացանք առավոտյան 9-ին։ Մենք հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք։ Ճանապարհին ունեցանք կանգառ Վաղաշենում։ Ժամանեցինք Երևան ժամը 4-ին։

Մենք և շքեղ Շիրակը

Ահա ևս մի լուսաբանում մեր հերթական լավագույն եռօրյաներից մեկի մասին։ Մայիսի 28-30-ի ընթացքում մենք ունեցանք եռօրյա ճամփորդություն դեպի քաղաք Գյումրի։ Հիմա ավելի մանրամասն։

Օր առաջին

Եվ այսպես, մայիսի 28-ին ճամփորդության մասնակիցներով հավաքվեցինք Մայր դպրոցում։ Քանի որ օրը ոչ աշխատանքային էր, բացի մեզնից դպրոցում ոչ ոք չկար։ Բոլորը հավաքվեցին, իրերը տեղավորեցինք և ժամը 10:00 շարժվեցինք։

Ճանապարհին ունեցանք կանգառ Հառիճ գյուղում։ Քայլքով բարձրացանք Հաչասար և ունեցանք վերելքի ընթերցումներ։ Շարունակեցինք ճանապարհը։

Ժամը 4-ին ժամանեցինք Գյումրի։ Իրերը տեղավորեցինք և ընթրեցինք։ Մինչ ժամը 6-ը խաղացինք տարբեր խաղեր, ունեցանք տարեր զրույցներ, վայելեցինք մեր հանգիստը։ Երեկոյան դուրս եկանք զբոսանքի Գյումրիով։ Գնացինք Վարպետաց փողոց, Ռուսթավելու և այլ փողոցներ, Գյումրու Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ և Վարդանանց հրապարակ։

Երբ վերադարձանք, շնորհավորեցինք մեր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ընկեր Նաիրայի ծննդյան օրը և իրար հետ նշեցինք։

Օրը վերջացրինք թեյախմությամբ և ընկերական «Մաֆիա» խաղով։

Օր երկրորդ

Երկրորդ օրը առավոտյան նախավարժանքից ընկեր Նաիրայի հետ և նախաճաշից հետո ուղևորվեցինք դեպի Մարմարաշեն։ Այցելեցինք Մարմարաշենի հիմնական դպրոց։ Այնտեղ ներկայացրինք մեր կրթահամալիրը և երեխաներին հրավիրեցինք մեր ամառային ճամբարին մասնակցելու։

Դրանից հետո եղավ ֆուտբոլային խաղ․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթերորդցիները Մարմարաշենի հիմնական դպրոցի հինգերորդցինեի և ութերորդցիների դեմ։ Խաղը վերջացավ մեր պարտությամբ։

Հետո վերադարձանք Գյումրի և այցելեցինք փայտե «Գյումրիկների» և հոլերի պատրաստման կենտրոն, որից հետո նաև «Twinz Eyewear» ակնոցների փայտե շրջանակների պատրաստման արվեստանոց և «B612» արվեստի նկուղ։

Վերադարձանք հյուրատուն, համեղ ընթրեցինք և ամփոփեցինք օրը։ Եվս մի քանի ընկերական խաղ և օրը սահմանափակեցինք այսքանով։

Օր երրորդ

Առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք և շարժվեցինք։ Այցելեցինք Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան և Ձիթողցոնց տուն-թանգարան։ Դրանից հետո կանգառ ունեցանք նաև Հառիճավանքում և շարժվեցինք դեպի Երևան։

Լոռիում

Այս մի եռօրյան ես քաջությամբ կարող եմ անվանել իմ ունեցածներից լավագույններից մեկը։ Այս մեկը առանձնացավ, քանի որ այս անգամը առաջինն էր, որ ճամփորդում էինք ընկեր Գառնիկի և ընկեր Գայանեի հետ։ Մեզ հետ էր նաև ընկեր Զարինեն, ում հետ արդեն եղել ենք Արատեսում։ Մեր ճանապարհը ուղղված էր դեպի Լոռու մարզ։ Հիմա պատմեմ ավելի մանրամասն։

Օր առաջին

Առավոտյան ժամը 9:00 մենք հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Մասնակցեցինք առավոտյան պատարագին եկեղեցում և շարժվեցինք։ Որքան էլ ճանապարհը երկար լիներ, այն լի էր հետաքրքրությամբ։ Մինչ ճանապարհին սպասվող մի քանի կանգառներից առաջինին հասներլ բավական ժամանակ կար և բազում թեմաներ քննարկելու։

Առաջին կանգառը բոլորիս քաջ հայտնի Դենդրոպարկն էր։ Պետք է խոստովանեմ, որ այս հիասքանչ այգում առաջին անգամ էի։ Եվ ուրեմն, Դենդրոպարկը ուսունասիրելուց և մի լավ նկարվելուց հետո մենք քայլեցինք դեպի Կուրթանի ձոր։ Գեղատեսիլ տեսարաններով հարուստ ձորում կանգ առանք Կուրթանի եկեղեցում և ապա Ձորագետի մոտ։

Ճանապարհը շարունակեցինք մեքենայով։ Հասանք «Old City Hotel» Ալավերդու հյուրատուն։ Սպաելիքներս լիովին արդարացան և դեռ ավելին։ Մենք համեղ ընթրեցինք և գնացինք սենյակներ։

Օր երկրորդ

Երկրորդ օրը ավելի հագեցած էր։ Առավոտյան նախաճաշից հետո շարժվեցինք դեպի Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պոչամբար։ Ընկեր Գայանեն մեզ պատմեց գործարանի և պոչամբարի մասին։

Պոչամբարից հետո ուղևորվեցինք Ախթալայի վանք։ Վանքի մոտ հանդիպեսից Տեր Հորը, ով կռճատ մեզ պատմեց վանքի մասին։ Իսկ ներսում ընկեր Գառնիկը մեզ շատ ավելի մանրամասն ներկայացրեց վանքի պատմությունը։

Վերադարձանք հյուրատուն։ Ճաշեցինք, հանգստացանք և քայքով ուղևորվեցինք Ալավերդին տեսնելու։ Անչափ գեղեցիկ քաղաք էր։ Կանգ առանք Դեբեդ գետի մոտ։ Որքա՜ն հաճելի էր դիտել Դեբեդի արագնընթաց ալիքներին․․․

Վերադարձի պահին, հյուրատանը մեզ սպասում էին աղջիկները և նրանց պատրաստած Կռեպը։ Շատ համեղ էր։

Օր երրորդ

Վերջին օրը նախաճաշելուց հետո շարժվեցինք։ Ճանապարհին կանգ առանք Քոբայրում։ Շատ գեղեցիկ և հաճելի տեղ էր։ Դրանից հետո նաև կանգառ ունեցանք Սևանում և վերադարձանք Երևան։

Երբեք չեմ մոռանա այս ճամփորդությունը։